Մշակույթ

«Պատասխան 100 տարի անց». մշակութային գործիչները կհիշեն ու կհիշեցնենք Ցեղասպանության արհավիրքը

Սոնա Հակոբյան
Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»

Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ ամփոփվում է Հայոց ցեղասպանության վավերագրերի շուրջ գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքների և քանդակի մրցույթի էսքիզային աշխատանքների ներկայացման փուլը: «Պատասխան 100 տարի անց» խորագիրը կրող եռօրյա ցուցադրությունը կկազմակերպվի հաջորդ տարվա հունվարի 28-ին: Մինչ այդ՝ մասնագիտական հանձնաժողովն այսօր ծանոթացել է հայտերին և իր մասնագիտական կարծիքը հայտնել աշխատանքների վերաբերյալ:

Ցեղասպանության 100- րդ տարելիցին ընդառաջ նախաձեռնությամբ է հանդես եկել նաև երաժիշտ Արա Գևորգյանը: Նրա նո՝ «Կանք ու կլինենք» (անգլերենով՝ Remember/Հիշեք) երգը կոչ է համայն աշխարհին ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Արա Գևորգյանն ու Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը պայմանավորվել են, որ Սփյուռքում գործող 15 երգչախմբերը, որոնք եկել էին Հայաստան ու կատարել այս երգը, 2015-ի ապրիլի 24-ին դուրս կգան փողոց և յուրաքանչյուրն իր երկրում կկատարի այն անգլերենով։

Ցուցադրել ավելի
Back to top button