Հասարակություն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը հովվապետական այցով մեկնել է Իրան

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը հովվապետական այցով  այսօր մեկնել է Իրան: Վեհափառ Հայրապետը Թեհրանում ու Նոր Ջուղայում կայցելի եկեղեցիներ ու դպրոցներ: Վեհափառը Սպահան քաղաքում կմասնակցի Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ վանքի հիմնադրման 350-րդ ամյակին նվիրված միջոցառումներին, հանդիպումներ կունենա թեմական մարմինների ու պետական պատասխանատուների հետ, ներկա կգտնվի մշակութային եւ կրոնական հանդիսություններին եւ իր պատգամը կհնչեցնի մեր ժողովրդի զավակներին։ Վեհափառի հովվապետական այցը կտեւի շուրջ երկու շաբաթ: Տեղեկանում ենք Արամ Առաջինի ֆեյսբուքյան էջից:

 

Ցուցադրել ավելի
Back to top button