Քաղաքական
Հայաստան են ժամանել ՌԴ ԶՈւ ԳՇ Կազմզորահավաքային գլխավոր վարչության մասնագետները


Այսօր Հայաստան են ժամանել ՌԴ ԶՈւ ԳՇ Կազմզորահավաքային գլխավոր վարչության մասնագետները` արդարադատության գնդապետ Ա. Մարչենկուի ղեկավարությամբ:
Ինչպես տեղեկացնում են Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, պատվիրակությունը ժամանել է զինված ուժերի համալրվածության կազմակերպման և դրա առանձնահատկությունների, նախազորակոչային տարիքի քաղաքացիների հաշվառման, ինչպես նաև զորահավաքային պատրաստության ոլորտի հարցերի համատեղ քննարկման նպատակով: