Ղարաբաղյան հակամարտության հետեւանքով 4000- ից ավելի անհետ կորած կա


Կարեն Ղազարյան
Լուսինե Ավանեսյան
Երեւան, Ստեփանակերտ
«Ռադիոլուր»
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության հավաքագրած տվյալների համաձայն՝ Ղարաբաղյան հակամարտության հետեւանքով ներկայումս գրանցված է 4000-ից ավելի անհետ կորած: Անհետ կորածների մեծ մասն Ադրբեջանից են: Հակամարտության հետեւանքով Հայաստանում եւ Ղարաբաղում կա ավելի քան 800 անհետ կորած:
Արդեն 17 տարի է Արցախում գործում է Անհետ կորած ազատամարտիկների հարազատների մությունը: Միության հիմնադիր նախագահ Վերա Գրիգորյանը, ում որդին՝ Սպարտակը, հերթական ռազմագործողություններից մեկի ժամանակ անհետ կորել է ավելի քան 20 տարի առաջ , իր շուրջն է համախմբել բախտակիցներին: Անցած տարիների ընթացքում եզակիներին է հաջողվել տուն վերադարձնել: Վերջին դեպք 2001 թվականին էր։
Արդեն տասը տարուց ավելի է անգործության է մատնված նաև Ղարաբաղյան հակամարտության գոտում անհետ կորածների որոնման և փոխանակման հարցերով միջազգային աշխատանքային խումբը, որի շնորհիվ բազմաթիվ մարդիկ տուն են վերադարձել: Ադրբեջանի համապատասխան կառույցների հետ համագործակցելու հարցում ավելի լավ վիճակում չէ նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովը։