ՊաշտոնականՔաղաքական

ՀՀ նախագահը ձմեռային զորակոչի մասին հրամանագիր է ստորագրել

Հանրապետության նախագահի այսօր ստորագրված հրամանագրով 2014 թվականի դեկտեմբեր — 2015 թվականի փետրվար ամիսներին  կանցկացվի Հայաստանի արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

Հրամանագրի երկրորդ կետով 2014 թվականի դեկտեմբեր — 2015 թվականի փետրվար ամիսներին կզորացրվեն սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողները։

Հայաստանի Հանրապետության կառավարությանը հանձնարարվել է հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում ընդունել հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում:

Ցուցադրել ավելի
Back to top button