ԿարևորՀասարակություն

Կոռուպցիայի հիմնական պատճառը անպատժելիության մթնոլորտն է

Կարեն Ղազարյան
Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

«Վերջին երեք տարիներին կոռւպցիայի մակարդակի առումով Հայաստանում  վատացում չի եղել, բայց լավացում էլ չի եղել: Հանրության ընկալումը մնացել է նույնը»,- այսօր հայտարարել է «Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռւպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը՝ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարության նախորդ՝ 2009-12 թթ. ծրագրի արդյունքներին նվիրված քննարկման ժամանակ։

Կոռուպցիայի դեմ պայքարի մասին խոսելիս՝ թե պետական կառույցների, թե քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները խոսում են  հասրակության մասնակցության ու ներգրավման մասին:

Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը նշել է, որ հակակոռուպցիոն նոր ռազմավարության հիմնական բաղադրիչներից մեկը հասարակության ներգրավման, իրազեկվածության  մեծացումն է լինելու, քանի որ կոռուպցիան առանց հանրային աջակցության հնարավոր չէ հաղթահարել:

Իսկ «Թրանսփերենսի ինթերնեշնլի»  ներկայացուցիչն այլ մտահոգություն ունի. Հայաստանում հասարակությունը խիստ հանդուրժող է  կոռուպցիայի նկատմամբ: Սա, նրա կարծիքով,  տարբեր պատճառներ ունի, բայց հիմնական խնդիրը անպատժելիության մթնոլորտն է. «Եթե վերնևներն անում են, մե՞նք ինչու չանենք»,- ասել է Վարուժան Հոկտանյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button