Քաղաքական

ԵՏՄ լիիրավ անդամ դառնալու համար Հայաստանը դեռ փուլեր պետք է հաղթահարի

Լենա Բադեյան
Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

 

Հոկտեմբերի 10-ը որոշ վերլուծաբաններ խորհրդարանշական են համարում: Եվրասիական Տնտեսական միությանը Հայաստանի միանալու փաստաթուղթը ստորագրվեց այն նույն օրը, երբ մի քանի տարի առաջ կնքվեցին նաեւ հայ-թուրքական արձանագրությունները: Արձանագրությունների ստորագրումը կրկին ուղեկցվում էր մեծ քարոզչությամբ եւ բազմաթիվ քննարկումներով, սակայն, ՄԱԿ-ի ամբիոնից հայտնի է, թե ուր ուղարկեց դրանք ՀՀ նախագահը: Արդյոք հնարավոր են նույն զարգացումները ԵՏՄ-ի մասով, առավել եւս, երբ նշվում է, որ մենք դեռ կառույցի վերջնական անդամ չենք, այլ ընդամենը հաղթահարել ենք անդամակցության փուլերից մեկը: Լիիրավ անդամ դառնալու համար դեռ պետք է անցնենք եւս երկու փուլ:

Ցուցադրել ավելի
Back to top button