Քաղաքական

Բ.Նավասարդյան.«Ներքաղաքական զարգացումները կախված կլինեն ԵՏՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացից»

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Ոչ իշխանական եռյակի համապետական հանրահավաքից հետո նույնիսկ վերլուծաբանները դեռ դժվարանում են հստակ գնահատել եւ կանխատեսել գործընթացը: Կա մի քանի գործոն, որոնք առայժմ դժվարացնում են ստանալ համագործակցության իրական պատկերը: Չնայած առաջադրված խնդիրների տարբեր ընկալումներին, պահանջներին ու նպատակներին Երեւանի Մամուլի Ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն, օրինակ՝ դեռ չի տեսնում եռյակում պառակտման հնարավորություն: Ավելի հստակ պատկերացում ներքաղաքական գործընթացներից նա կունենա գոնե մեկ-երկու հանրահավաքից հետո:

«Հանրահավաքները երեւի կշարունակվեն, մինչեւ այդ ոչ իշխանական եռյակը կկարողանա մարդկանց հավաքել: Ես չեմ գտնում, որ այն թիվը, որ բավականին տպավորիչ էր այսօրվա պայամններում, որոնք միանշանակ այդ ոչ իշխանական ուժերի համակիրն են: Շատ լավ գիտենք կազմակերպիչներից գոնե մեկի կազմակերպչական ռեսուրսը մարդկանց բերելու, կային նաեւ մարդիկ, ովքեր հետաքրքրասիրության համար էին այնտեղ: Այսինքն՝ ասել, որ հանրահավաքի մասնակիցների բանակը համակիրներ են, շատ դժվար է: Հետագա նոր հանրահավաքները ցույց կտան, ինչքանով այն գաղափարները, այն պահանջները, այն օրակարգը, որն առաջարկվում է ոչ իշխանական ուժերի կողմից արձագանք է գտնում Հայաստանի հասարակության մեջ: Առայժմ դա պարզ չէ»:

Ի դեպ, Բորիս Նավասարդյանը կարծում է, որ որքան էլ ոչ իշխանական եռյակը չխոսի եւ չգնահատի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցելու գործընթացը, ամեն դեպքում առաջիկա ներքաղաքական զարգացումները անմիջականորեն կախված են լինելու հենց այդ խնդրից:

Ցուցադրել ավելի
Back to top button