Սպորտ

Բ. Լիզարազյու. Հայաստանի հավաքականը դեռ շատ թիմերի տրամադրություն կփչացնի

Արամ Մանուկյան
«Ռադիոլուր»

Հայաստան– Ֆրանսիա երեկ կայացած խաղին ներկա էր նաև 1998 թվականի աշխարհի չեմպիոն Բիքսեն Լիզարազյուն։ «Ռադիոլուրի» հետ զրույցում նա նշել է, որ Հայաստանի հավաքականը տակտիկապես գրագետ թիմի տպավորություն է թողել։ «Հայերը աչքի ընկան խաղային կարգապահությամբ և մեզ համար հեշտ չէր խաղալ մեր ֆուտբոլը, բայց շնորհիվ մեր առաջատար ֆուտբոլիստների՝ Ֆրանսիայի հավաքականը   կարողացավ 3 գնդակ խփել»,- ասել է նա։

Անդրադառնալով մեր ընտրանու փուլային խմբից դուրս գալու հնարավորություններին՝ Լիզարազյուն նշել է, որ Հայաստանի հավաքականը դեռ շատ թիմերի տրամադրություն կփչացնի:

Հայաստանի հավաքականի բրազիլացի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին էլ «Ռադիոլուրի» հետ զրույցում նշել է, որ պետք է ավելի կենտրոնցած խաղ ցուցադրել եւ և հնարավորինս բացառել սխալները պաշտպանությունում։

Ցուցադրել ավելի
Back to top button