Քաղաքական

Բաքուն միջնորդներից լուրջ ակնկալիքներ ունի. համանախագահներն Ադրբեջանում են (լրացված)

(լրացվել է ժամը 18։33- ին

Մեկնարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան, որի նպատակը հոկտեմբերի վերջին  Ֆրանսիայում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մակարդակով հանդիպման կազմակերպումն է: Միջնորդները Երևանում կլինեն հոկտեմեբերի 17-ին, այսօր Բաքվում նրանց ընդունել է Իլհամ Ալիևը:

Արտգործնախարար Էլմար Մամեդյարովը այսօր ադրբեջանցի լրագրողներին ասել է, որ Ադրբեջանը լուրջ առաջընթաց է ակնկալում Փարիզում նախագանգների եռակողմ հանդիպումից: «Մենք ամբողջությամբ պատրաստ ենք նոր փուլի և համարժեք քայլեր ենք ակնկալում նաեւ Հայաստանից»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարը:

Պաշտոնյան հայտնել է, որ համանախագահները հանդես են եկել կառուցվածքային առաջարկներով, որոնք ընդգրկում են մի քանի հարց: Մամեդյարովը նաեւ նշել է, որ Ալիևն այսօր համանախագահների հետ հանդիպման ժամանակ նրանցից  պահանջել է լուրջ քայլեր ձեռնարկել դիվերսանտներ Դիլհամ Ասքերովին և Շահբազ Գուլիևին Ադրբեջան վերադարձնելու համար և Երևանում բարձրացնել հանցագործներին հայրենիք վերադարձնելու հարցը: «Այժմ այդ հարցով զբաղվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։ Մենք նրանց հետ կապ ենք պաշտպանում և հուսով ենք դրական արդյյունքներ ունենալ առաջիկա օրերին»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարը:

 

Ցուցադրել ավելի
Back to top button