

Լուսինե Վասիլյան
Լենա Բադեյան
«Ռադիոլուր»
Սահմանադրական փոփոխությունների նախագիծը վաղը ներկայացվելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Փաստաթղթի վերաբերյալ Վենետիկի Հանձնաժողովի գնահատականներն ու եզրակացությունն օրերս ուղարկվել է Հայաստան: Հանձնաժողովն այդ փոփոխություններին դրական եզրակացություն է տվել: Այսօր փաթեթը վերջնական կքննարկվի Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում:
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն այսօր հրավիրվելիք նիստի ընթացքում քվերակությամբ կընդունի հայեցակարգի այն նախագիծը, որը վաղը կներկայացվի հանրապետության նախագահի հաստատմանը: Թե արդեն հայտնի տարբերակի համեմատությամբ որքանով փոփոխված նախագիծ կհրապարակվի, հանձնաժողովի անդամներն ամբողջությամբ բացահայտել չեն շտապում:
«Ռադոլուրի» հետ զրույցում սակայն հանձանժողովի անդամներից Վարդան Պողոսյանը նշել է, որ հիմնական հարցերից մեկի՝ կառավարման մոդելի փոփոխության առնչությամբ հանձնաժողովը հստակեցրել է դիրքորոշումը և վերջնականապես կանգ առել խորհրդարանական մոդել առաջարկող տարբերակի վրա: Մասնրամասները՝ «Ռադիոլուր»-ի անդրադարձում: