Տնտեսական

Հովիկ Աբրահամյանը հանդիպել է ՀԲ  գործադիր կառավարչի և ՀԲ փոխնախագահի  հետ

Վաշինգտոնում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է  Համաշխարհային բանկի գործադիր կառավարիչ, գլխավոր ֆինանսիստ Բերտրան Բադրեի և ՀԲ փոխնախագահ Լոռա Թաքի հետ:

Վարչապետը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը և  նշել, որ  20 տարվա փոխգործակցության  ընթացքում  ՀԲ-ն կարևոր  դեր է ունեցել Հայաստանի բարեփոխումների իրականացման գործընթացում` շուկայական տնտեսությանն անցնելու համար անհրաժեշտ ինստիտուտների կայացումից, կենսական ենթակառուցվածքների արդիականացումից մինչև բնակչության կենսամակարդակի բարձրացմանն ուղղված տնտեսական քաղաքականության մշակում և իրականացում: «Հավատարիմ մնալով բարեփոխումների որդեգրած օրակարգին՝  մենք շարունակելու ենք երկրի մրցունակության բարձրացմանը և տնտեսության զարգացմանն  ուղղված ջանքերը»,նշել է վարչապետը Հովիկ Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ ՀԲ հետ հետագա համագործակցությունը պետք է ընդլայնվի  և ընդգծել, որ  մեր ծրագրերը կշարունակեն պահպանել տարածաշրջանի ամենաբարձր կատարողական մակարդակը՝ հետևողականորեն զարգացնելով տնտեսությունը և նվազեցնելով  աղքատությունը:

ՀԲ գործադիր կառավարիչ Բերտրան Բադրեն, կարևորելով փոխգործակցության շարունակականությունը,   նշել է. «Հայաստանը  Համաշխարհային բանկի հուսալի գործընկերն է, և մենք  ուրախ ենք շարունակելու համագործակցությունը  երկարաժամկետ ծրագրեր իրականացնելու ուղղությամբ»:

ՀԲ փոխնախագահ Լոռա Թաքը, գերազանց գնահատելով Հայաստանի պորտֆելի կատարողականը, շեշտել է.  «Համաշխարհային բանկը շարունակելու է օժանդակությունը Հայաստանին և օգնելու է առաջ մղել բարեփոխումները»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ կարևորություն ներկայացնող այլ հարցեր ևս:

Ցուցադրել ավելի
Back to top button