

Արամ Մանուկյան
«Ռադիոլուր»
Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում այսօր ժամը 20.00 տեղի կունենա Հայաստանի Ֆուտբոլի ազգային հավաքականի ու Ֆրանսիայի ընտրանու ընկերականհանդիպումը: Նշենք, որ խաղը եթեր կհեռարձակվի ինչպես «Առաջին ալիք»-ով , այլնպես էլ Հանրային ռադիոյով:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին Հայաստանը «Եվրո-2016»-ի ընտրական փուլի շրջանակում 1:1 հաշվով ավարտեց Սերբիայի հետ մրցավեճը: Այս խաղում հայ ֆուտբոլիստները մեծ ծավալի աշխատանք կատարեցին՝ բոլոր ուժերը թողնելով խաղադաշտում: Նման ծանր խաղից հետո Հայաստանը վերականգնվելու համար բավական քիչ ժամանակ ուներ, ուստի այսօրվա խաղում Բերնար Շալանդը մի շարք փոփոխություններ կիրականացնի: