Միջազգային
Իսրայելը քննադատել է ՄԹ խորհրդարանի՝ Պաղեստինի անկախությունը ճանաչելու որոշումը


Իսրայելն այսօր արձագանքել է բրիտանական խորհրդարանի կողմից Պաղեստինի անկախության ճանաչմանը՝ հայտարարելով, որ քայլը խոչընդոտ է Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման ճանապարհին:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատն այսօր կողմ էր քվեարկել Պաղեստինի ինքնավարության անկախության ճանաչմանը: Համայնքների պալատի 650 անդամների գրեթե կեսը, այդ թվում և վարչապետ Դևիդ Քեմերոնը ձեռնպահ է քվերակել: Համայնքների պալատի որոշումը խորհրդանշական բնույթի է և չի սրբագրելու Մեծ Բրիտանիայի պաշտոնական քաղաքականությունը: