Միջազգային

Թուրքական օդուժը հարվածներ է հասցրել քրդական դիրքերին

Թուրքիան ավիահարվածներ է հասցրել քուրդ գրոհայինների դիրքերին Հաքքարի նահանգում՝  Իրաքին սահմանակից հատվծում: «Ջումհուրիեթ» պարբերաանը հայտնում  է շոշափելի կորուստների մասին:

Սա թուրքական զինուժի կողմից առաջին նշանակալի ավիահարվածն է 2013 թվականի մարտից հետո, երբ Քրդական աշխատավորական կուսակցության գրոհայինները հայտարարեցին զինադադարի մասին: Թուրքական լրատվամիջոցները նաև հաղորդում են երեկ երկրի կենտրոնական և արևելյան շրջաններում Քրդական աշխատավորական կուսակցության ներկայացուցիչների և թուրք ոստիկանների միջև տեղի ունեցած բախումների մասին։

Թուրքական զինվորական կորպուսից հայտնել են, որ Անկարայի հասցրած ավիահարվածները պատասխանն են քուրդ գրոհայինների կողմից պարբերաբար իրականացվող հարձակումներին: Հիշեցնենք, Թուրքիայի քրդերը դժգոհ են  այդ երկրի իշխանությունների որդեգրած քաղաքականությունից քրդաբնակ Քոբանին պաշտպանելու հարցում, քաղաքը, հիշեցնենք, արդեն տևական ժամանակ է <Իսլամական պետություն> ահաբեկչական  խմբավորման թիրախում  է։

«Միլիեթ» թերթն էլ հայտնում է, որ «Իսլամական պետությանն» զինյալները Քոբանիի տարածքից ներթափանցել են Թուրքիա։ Թերթը նշում է, որ սա առաջին դեպքն է, երբ ԻՊ գրոհայինները փորձում են բացահայտորեն հատել թուրք- սիրիական սահմանը։

Back to top button