Հասարակություն

ԴԱՀԿ կազմակերպած գիտագործնական համաժողովի մասնակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդ

Հայաստանի Հարկադիր կատարման ծառայության կազմակերպած միջազգային գիտագործնական՝ «Կատարողական վարույթի խնդիրների ավանդական և նորարարական լուծումները» խորագրով միջազգային համաժողովի մասնակիցները երեկ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը։
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը Հարկադիր կատարման ծառայության, իսկ Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենը Դատական կատարողների միջազգային միության անունից ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակը:
Այնուհետև համաժողովի մասնակիցները այցելեն են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որտեղ դիտել են Ցեղասպանության մասին պատմող ֆիլմ: Հայոց ցեղասպանության թանգարանում համաժողովի մասնակիցներին Ցեղասպանության մասին պատմող՝ «Դարի առաջին ցեղասպանությունը» վերնագրով գրքեր են նվիրվել:
Լեո Նետենը գրառում է կատարել Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հուշամատյանում, որից հետո ծառ է տնկել հիշատակի պուրակում: Դատական կատարողների դաշնային ծառայության տնօրեն-ՌԴ գլխավոր դատական պրիստավ Արթուր Պարֆենչիկովը ջրել է իր հիշատակի պուրակում իր անվան եղևնին, որը նա տնկել է 2011թ. մայիսի 5-ին, երբ հարկադիր կատարման ծառայության 13-ամյակի առիթով այցելել էր Հայաստան և Ծեծեռնակաբերդի հուշահամալիրում հարգել էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Ցուցադրել ավելի
Back to top button