Միջազգային

Բաքուն եւ Մոսկվան հավաքական անվտանգության համակարգ են ստեղծելու

Հաջորդ տարի  Ռուսաստանն ու Ադրբեջանը Կասպից ծովում  կանցկացնեն ռածմածովային  համատեղ վարժանքներ. Բաքուն և Մոսկվան քննարկում են նաև հավաքական  անվտանգության համակարգ ստեղծելու հեռանկարը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարի Բաքու այցի շրջանակներում ստորագրվել է նաև 2015 թ համար ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցության փաստաթուղթը։ Սերգեյ Շոյգուն իր ադրբեջանցի պաշտոնակցի և նախագահ Ալիևի հետ քննարկել է նաև տարածաշրջանային անվտանգության հարցերը:

Վերջին 4 տարիների ընթացքում Ադրբեջանը  գնել է 3,35 մլրդ դոլարի սպառազինություն: Գումարի 80% -ը ծախսվել է ռուսական արտադրության զենք՝ S 300  հրթիռային համակարգեր, T90S  տիպի 90 տանկ, 100 հատ БМП զրահամեքենա և այլ ծանր տեխնիկա ձեռք բերելու համար։

Ցուցադրել ավելի
Back to top button