Մշակույթ

Արաքս Մանսուրյանի նվերը՝ Տիգրան Մանսուրյանին

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր» 

Այսօր երեկոյան Գաֆէսճեան արվեստի կենտրոնում Արաքս Մանսուրյանը կներկայացնի համերգ՝ նվիրված եղբոր՝ Տիգրան Մանսուրյանի 75-ամյակին: Արաքս Մանսուրյանի հետ Հայաստան են ժամանել ր աշակերտները, ովքեր ևս իրենց մասնակցությունն են ունենալու հոբելյանական համերգին: Լրագրողների հետ զրույցում այսօր Արաքս Մանսուրյանը ներկայացրել է համերգային ծրագիրը և նշել, որ իր աշակերտների հետ հանդես կգա համերգով նաև հոկտեմբերի 18-ին, բայց արդեն Արցախում ու կրկին նվիրված Մաեստրոյի 75-ամյակին:

 

Տիգրան Մանսուրյանի համար 2014-ը  հոբելյանական է: Այս տարի լրացավ մաեստրոյի 75-ամյակը: Եղբորը շնորհավորելու և անմոռանալի նվեր մատուցելու նպատակով Հայաստան է ժամանել անվանի օպերային երգչուհի, սոպրանո Արաքս Մանսուրյանը: Ինչպես նշեց լրագրողների հետ զրույցում հոբելյանական համերգ կազմակերպելու գաղափարը շատ մեծ և պատասխանատու գործ է իր համար:

Արաքս Մանսուրյանը Հայաստանում է իր երեք աշակերտների հետ, ովքեր ևս իրենց մասնակցությունն են ունենալու հոբելյանական համերգին: Տենոր Ջիանգ Հոնգշինը, կոլորատուր սոպրանո Ջեորջիա Կոկկորիսը, սոպրանո Ռիան Սաունդերսը կատարելու են հայկական գործեր:

Համերգի կապացությամբ, ի դեպ, հուզված են ոչ միայն աշակերտները, այլև նրանց ուսուցչուհին: Արաքս Մանսուրյանի փոխարեն լրագրողների խնդրանքով երգեցին նրա աշակերտները:

Արաքս Մանսուրյանը խոստովանեց, որ շատ դժվար էր աշակերտների համար հայերեն սովորել, քանի որ հայերենը հեշտ լեզու չէ, բայց միևնույն ժամանակ նրանց ասել է, որ առանց բառերը հասկանալու նրանք երբեք չեն կարողանա երգը հոգով կատարել: Այսօրվա համերգին նրանք պատրաստվում են դեռևս  փետրվար ամսից: Հաջորդ համերգը կայանալու է հոկտեմբերի 18-ին՝ Արցախում:

Ցուցադրել ավելի
Back to top button