

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»
Արցախում է աշխարհահռչակ երգչուհի Մոնսերատ Կաբալյեն: Այսօր նա բացառիկ համերգով հանդես կգան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում: Երգչուհու արցախյան համերգը նվիրված է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հաստատման 20-ամյակին:
ՄԱԿ-ի Պատվավոր, իսկ 1991թվականից նաև Ազատության դեսպանը, Յունեսկոյի Բարի կամքի դեսպանն անցյալ տարի ինքը դարձավ ադրբեջանա-ղարաբաղյան հակամրատության, այսպես ասած, զոհը՝ լրացնելով ադրբեջանական տխրահռչակ «Սև ցուցակը»:Հիշեցնեմ, որ Մոնսերատ Կաբալիեն առաջին անգամ ուխտագնացությամբ Արցախում էր 2013 թվականի հունիսին: Հայաստան և Արցախ կատարած այդ այցի արդյունքում ծնվեց նրա «Հայաստան և Արցախ. քրիստոնեության կղզյակ» ալբոմը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ 2013 թվականի դեկտեմբերի 12-ին Փարիզում:
Այդ ժամանակ ճանաչված երգչուհին խոստացավ կրկին այցելել Արցախ և այս անգամ նա Ստեփանակերտում է հարազատների հետ: Երեկոյան Վերածննդի հրապարակում տեղի կունենա նրա համերգը:Երգչուհին ցանկություն է հայտնել երգել հանուն խաղաղության և Արցախի բարգավաճման: Համերգը նվիրված է լինելու հակամարտության գոտում զինադադարի հաստատման 20-ամյակին:
Երգչուհու համար արցախցիները անակնկալ էին պատրաստել: Ստեփանակերտի վերակառուցված երաժշտական քոլեջի շենքում աշխարհահռչակ երգչուհու անվամբ են կոչել երգեցողության մասնագիտացված դասարանը:
Երեկ Մոնսերատ Կաբալիեն Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում էր և մասնակցել է իր անունը կրող երգեցողության մասնագիտացված դասարանի բացմանը, երգել և ունկնդրել արցախցի շնորհալի երաժիշտներին: