Աղանդավորական կառույցների նոր մարտավարությունը


Արմինե Գեւորգյան
Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Վերջին շրջանում որոշ աղանադավորական կառույցի ներկայացուցիչներ քարոզչություն իրականացնելու այլ մարտավարություն են որդեգրել: Եհովայի վկաներ կազմակերպության ներկայացուցիչներին պարբերաբար կարող ենք հանդիպել երևանյան փողոցներում, ովքեր բաժանում են հոգևոր գրականություն:
«Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական և օգնության կենտրոն»-ի նախագահ Ալեքսանդր Ամարյանն ասում է, որ այն «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքով արգելված է:
«Տեղադրել են իրենց ստենդները ու բաժանում են գրականություն, ինչն արգելված է օրենքով: Օրենքում հստակ գրված է ինչ է կարելի, ինչ չի կարելի: Եվ փողոցային քարոզչության մասին ոչինչ գրված չէ, սա չգիտես ինչու մեր իրավապահերը չեն տեսնում: Կառավարոթյանը կից կա կառավարության աշխատակազմի Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերով վարչություն, ով էլ պետքէ զբաղվի այս հարցով»,- ասել է Ամարյանը: