Միջազգային
«G20» -ի գագաթաժողովի ժամանակ Պուտինը ստիպված կլինի պատասխանել «տհաճ» հարցերի


Վլադիմիր Պուտինը «Մեծ քսանի» գագաթաժողովի ժամանակ ստիպված կլինի պատասխանել տհաճ հարցերի մալազիական բոինգի կործանման վարեբարյալ, այսօր հայտարարել է քսանի հանդիպումը հյուրընկալող երկրի՝ Ավստրալիայի վարչապետը: Թոնի էբոթն ասել է, որ ինքը պատրաստվում է Ռուսաստանի նախագահի հետ գնալ առճակատման Բրիսբենում նոյեմբերին կայանալիք գագաթաժողովին:
Պուտինի մասնակցությունը G 20-ին կասկածի տակ էր, քանի որ ակումբի անդամ մի շատ երկներ դեմ էին դրան: Ավստրալիայի ֆինանսների նախարարն օրերս հաստատեց Ռուսաստանի նախագահի մասնակցությունը ընդգծելով, որ նրանից Ավստրալիան ակնկալում է ազնվություն: Հիշեցնենք, այդ երկրի Բոինգի կործանման մեջ մեղադրում է ռուսամետ անջատողականներին: