Տնտեսական

ԵՏՄ անդամակցությամբ բացվում են նոր հեռանկարներ, ասել է գյուղնախարարը

Եվրասիական տնտեսական միությանն ադամակցությամբ «Հայաստանի համար բացվում են նոր հեռանկարներ, և մեր առաջիկա խնդիրն է ոչ միայն ավելացնել արտահանման ծավալները դեպի Ռուսաստան, այլ նաև ամրապնդել գյուղատնտեսության ոլորտում առկա կապերը ԵՏՄ անդամ մյուս պետությունների հետ», — այսօր հայտարարել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ ԳՆ կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին ներկայացնելով սննդամթերքի անվտանգության  պետական  ծառայության  նորանշանակ պետ Արմեն Հայրապետյանին։

Նախարարը նաև տեղեկացրել է, որ ՌԴ անասնաբուժական և ֆիտոսանիտարական հսկողության դաշնային ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվերտի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել կենդանական ծագման մսամթերքի արտահանման արգելքի խնդրի լուծման ուղիները քննարկելու համար: Այդ նպատակով առաջիկայում Ռուսաստանի Դաշնություն կմեկնի  ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական  ծառայության պետ Արմեն Հայրապետյանը`տեղում իր գործընկերոջ հետ խնդիրները քննարկելու համար:

Back to top button