Ոչ թե վերջ, այլ սկիզբ. քաղաքագետը՝ Հայաստանի ԵՏՄ անդամակցության մասին


Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»
Հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված համաձայանագիրը ոչ մեկի համար անակնկալ չէր, և այն ոչ թե վերջն է, այլ սկիզբն է մի իրավիճակի, որի զարգացումը բացառապես կախված է Եվրասիական տնտեսական միության զարգացման ուղուց: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Քաղաքագետը նշել է, որ զարգացման սցենարները շատ են, որոնք կախված են տարբեր գործոններից` այն է ՌԴ և Արևմուտքի հարաբերություններից, Ղրղզստանի միավորման շուրջ զարգացումներից, ուկրաինական իրավիճակից:
Անդրադառնալով ԼՂՀ վարչապետի հայտարարությանը, թե Հայաստանի անդամակցումը ԵՏՄ-ին միանշանակ չի ընդունվել նաև արցախցիների կողմից և ինչ զարգացումներ կարելի է սպասել այս իմաստով, քաղաքագետը նշեց, որ ՀՀ և ԼՂՀ սահմանին մաքսակետի տեղադրման մասին որևէ տեղ, բացի մամուլից, գրված չի եղել և դա ավելի շատ ներքաղաքական բանավեճի թեմա է եղել:
Քաղաքագետ անդարաձել է նաև Հոկտեմեբերի 10-ին Ազատություն հրապարակում տեղի ունեցած եռյակի հանրահավաքին.«Աշունը եկավ, հանրահավքը տեղի ունեցավ բավականին ուշ, ՀՅԴ հեռացավ այդ ֆորմատից ,անգամ եռյակը եռյակ չէ: Կարող ենք ասել, որ տեղի ունեցավ հանրահավաք, որը ոչ մի լուրջ բան չտվեց» :