Միջազգային

Ճապոնիայում «Վոնֆոն» թայֆունի հետևանքով ավելի քան 35 մարդ է տուժել։

Ճապոնիայում «Վոնֆոն» թայֆունի հետևանքով ավելի քան 35 մարդ է տուժել։ Երկրի իշխանությունները հայտնել են, որ Օկինավա պրեֆեկտուրայում մոտ 150.000 մարդ է տարհանվել, տեղեկացնում է Associated Press-ը։

Բացի այդ, թայֆունի պատճառով, ըստ վերջին տվյալների, առանց էլեկտրաէներգիայի է մնացել ավելի քան 60 000 տուն։

180 կմ/ժ արագության քամու հետևանքով բազմաթիվ ծառեր են տեղահանվել, չդադարող հորդառատ անձրևի պատճառով բազմաթիվ փողոցներ հայտնվել են ջրի տակ, իսկ Կյուսու կղզում ընդհանրապես դադարեցվել է երկաթուղու աշխատանքը։

Միևնույն ժամանակ Ճապոնիայի իշխանությունները չեն բացառում, որ կարող են տեղի ունենալ ուժեղ սողանքներ և այլ բնակավայրեր զրկվել էլեկտրաէներգիայից։

Ցուցադրել ավելի
Back to top button