Պաշտոնական

ՀՀ նախագահն ընդունել է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի ղեկավարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանին (Հունաստան): Հանրապետության նախագահը Գասպար Կարապետյանին, ծավալած հայանպաստ ակնառու գործունեության համար, հանձնել է ՀՀ պետական բարձր պարգև՝ Մխիթար Գոշի մեդալ, որով նա պարգևատրվել էր Անկախության տոնի առթիվ:

Նախագահը շնորհավորել և հետագա հաջողություններ է մաղթել Գասպար Կարապետյանին:

Ցուցադրել ավելի
Back to top button