ՍպորտՏեսանյութեր
Հայ 10 սամբիստներից 5- ը աշխարհի առաջնությունից վերադառնում են մեդալներով


Արամ Մանուկյան
«Ռադիոլուր»
Սեուլում ավարտվեց սամբոյի երիտասարդների աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացված էր 10 մարզիկով: Ուրախությամբ պետք է նշենք, որ Սեուլ մեկնակնած մեր 10-ը մարզիկներից 5 վերադարձան մեդալով:
Պատվո հարթակի ամենավերին աստիճանին կանգնեց բանակային 52 կգ քաշային Գրիգոր Մխիթարյանը: 90 կգ քաշային Սեյրան Սահակյանը արժանացավ արծաթե մեդալի, իսկ ահա 48 կգ քաշայիններ Լենդրուշ Զատիկյանը և Դիանա Հովհաննիսյանը, ինչպես նաև 87 կգ քաշային Գրիգոր Սահակյանը կանգնեցին պատվո հարթակի 3-րդ հորիզոնականին։
Բացի այդ՝ Սեուլում աշխարհի չեմպիոն հռչակվեցին նաև Ռուսաստանի հավաքականի կազմում հանդես եկող մեր հայրենակիցներ Դավիթ Հովհաննիսյանը, Սամվել Ղազարյանը և Անժելա Գասպարյանը։