ԻՊ -ի դեմ պայքարելու համար Թուրքիան ԱՄՆ-ին է տրամադրել իր ռազմակայանները


Իսլամական պետություն ահաբակչական խմբավորման դեմ պայքարելու համար Թուրքիան Միացյալ նահանգներին է տրամադրել իր ռազմակայանները: «Անկարան թույլատրել է Վաշինգտոնին օգտագործել իր ռազմաօդային կայանները Իրաքում և Սիրիայում խմբավորման դիրքերին հարվածներ հասնելու համար», NBC հեռուստաընկերության եթերից հայտնել է Միացյալ նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սյուզեն Ռայսը:
Հիշեցնենք, վերջին օրերին Թուրքիայի իշխանություների հասցեին մեղադրանքներ են հնչում «Իսլամական պետության» դեմ պայքարում ոչ բավարար ջանքեր գործադրելու համար:Անկարան, թեև մեծաթիվ զորակազմ է տեղակայել Սիրիայի հետ սահմանին, սակայն առ այժմ ցամաքային գործողությունից հրաժարվում է, թույլ չի տալիս նաև Թուրքիայում բնակվող քրդերին անցնել սահմանը՝ Քրդաբնակ Քոբանին պաշտպանելու համար:Այդ քաղաքում, հիշեցնենք, ահաբեկիչների հարձակման հետևանքով արդեն զոհվել է 500 քուրդ, ավելի քան 200 հազարն անցել է հարևան Թուրքիա: