Միջազգային
Էկոնոմիկայի Նոբելյան մրցանակը՝ կարգավորվող շուկայի վերլուծության համար


Էկոնոմիկայի Նոբելյան մրցանակը հանձնվել է Ֆրանսիայի Թուլուզի համալսարանի պրոֆեսոր Ժան Տիրոլին։ Նոբելյան կոմիտեն հայտարարել է, որ մրցանակը նրան շնորհվել է կարգավորվող շուկային վերլուծության համար։
Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան Ժան Տիրոլին ճանաչել է որպես «մեր ժամանակների ամենաազդեցիկ տնտեսագետներից մեկը»։
«Նրա գլխավոր ձեռքբերումն այն է, որ բացատրել է ինչպես հասկանալ եւ կարգավորել տնտեսության այն ոլորտները, որոնք վերահսկում են մի քանի հզոր ընկերություններ»,- ասված է Նոբելյան կոմիտեի հայտարարության մեջ։
Էկոնոմիկայի Նոբելյան մրցանակը հանձնվում է 1968 թ.