«Եվրո 2016»- ի ընտրական փուլի արդյունքները


Հանգստյան օրերին կայացան Եվրո 2016-ի ընտրական փուլի հանդիպումներ։ Մեր խմբում ընդգրկված Ալբանիայի և Դանիայի հավաքականներըխաղացին ոչ ոքի՝ մեկական գնդակ ուղարկելով միմյանց դարպասները:
Նույն 1:1 հաշիվը գրանցվեց նաև Ռումինյա- Հունգարիա, Ռուսաստան- Մոլդովա և Ֆինլանդիա– Հունաստան խաղերում։
Շոտլանդիան 1:0 հաշվով հաղթեց Վրաստանին, Հյուսիսային Իռլանդիան էլ 2 անպատասխան գնդակ ուղարկեց Ֆարերների դարպասը: Անգլիան Ռունիի խփած միակ գնդակի շնորհիվ առավելության հասավ Էստոնիայի նկատմամբ: Ուկրաինան էլ իր հերթին նվզագույն հաշվով հաղթեց Մակեդոնիային:
Անակնկալ գրանցվեց Լեհաստան- Գերմանիա խաղում: Ավելի քան 16 ամիս չպարտված աշխարհի չեմպիոնները մրցակցի հարկի տակ 0:2 հաշվով զիջեցին լեհերին: Ամենախոշոր հաշիվը գրանցվեց Իռլանդիա-Ջիբլալթար խաղում: Իռլանդացիները 7 գնդակ ուղարկեցին Ջիբլալթարի դարպասը սեփականը պահելով անառիկ։