Քաղաքական

Եվրապատգամավոր. Ամեն ինչ պետք է անենք՝ ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչելու համար

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր» Ստեփանակերտ

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ճանաչվի Արցախի ժողովրդի ինքնորոշոշման իրավունքը»,- այսօր Ստեփանակերտում հայտարարել է Եվրոպական խորհրդարանի անդամ ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսը: Եվրոպացի պատգամավորը Արցախում է հերթական անգամ։ Նա հանդիպումներ է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովում, ՀՅԴ տեղական կառույցի գրասենյակում։

Եվրախորհրդարանի պատգամավորին ընդունել է նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ քննարկվել են ինչպես տարածաշրջանային, այնպես էլ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը  վերաբերող հարցեր: Այդ հակամարտության ակունքներին քաջածանոթ Էլենի Թեոխարուսը հանդիպումից հետո լրագրողներին ասել է, որ Արցախի նախագահի հետ քննարկված կարևորագույն հարցերից մեկը Արցախի ինքորոշման իրավունքին էր վերաբերում: «Պետք է ամեն ինչ անել, որ Արցախի ժողովրդի ինքրորոշման իրավունքը ճանաչվի: Երկուստեք նշվել է, որ մենք կաշխատենք այս ուղղությամբ և հնարավորինս կաջակցեցք այդ գործընթացին: Իհարկե, մենք սպասում ենք  շատ նոր զարգացումներ, եթե այդպիսի սպասումներ չունենայինք ընդհանրապես կձախողվեր ամեն ինչ»,- նկատել է եվրապատգամավորը։

Ցուցադրել ավելի
Back to top button