

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»
Հոկտեմբերի 10-ին, նույնիսկ համապատասխան փաստաթղթի ստորագրումից հետո, Հայաստանը դեռեւս Եվրասիական Տնտեսական միության անդամ չէ: «Ընդամենը հաղթահարել ենք փուլերից մեկը»,- այսօր ասել է ԱԺ-ի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Գագիկ Մինասյանը:
Միության լիիրավ անդամ դառնալու համար դեռ պետք է հաղթահարենեք եւս երկու փուլ՝ անդամ-երկրների չորս խորհրդարաններում պետք է քննարկվի եւ կարծիք արտահայտվի այդ գործընթացների վերաբերյալ եւ դրանից հետո տվյալ երկրների ղեկավարները վավերացնեն փաստաթղթերը:
Գագիկ Մինասյանը համաձայն չէ այն տեսակետի հետ, թե հաջորդ քայլերը ձեւական բնույթ ունեն, ու հատկապես խորհրդարաններում քննարկումների ժամանակ չի բացառում, որ անակնկալներ լինեն:
«Ադրբեջանական լոբբին, որը խայտառակության աստիճանի քայլեր է կատարում եվրոպական երկրներում, նույն քայլերը չի փորձի կատարել այս երկրների խորհրդարաններում: Սա իմ կանխատեսումն է, ես չեմ կարող պնդել, բայց դրանից որեւէ մեկը երաժխավորված չէ: Այս առումով մեզ եւս հետաքրքրիր զարգացումներ են սպասվում, եթե մենք համապատասխան հակազդեցություն ենթադրող քայլեր չկատարենք»:
Ի դեպ՝ պատգամավորն այսօր նաեւ հայտարարել է, որ Հայաստանի եւ ԼՂ-ի միջեւ մաքսակետ չի լինելու: