Հասարակություն

Այսօր տարերային աղետների վտանգի նվազեցման միջազգային օրն է

Սոնա Հակոբյան
Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

 

Հոկտեմբերի 13-ն աշխարհում նշվում է որպես Տարերային աղետների վտանգի նվազեցման միջազգային օր: 1989թ. դեկտեմբերի 22-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան որոշում է հոկտեմբերի երկրորդ շաբաթը նշել որպես աղետների նվազեցման միջազգային օր: Տարերային աղետների վտանգի նվազեցման միջազգային ռազմավարության նպատակն է լայն հասարակայնությանը տեղյակ պահել աղետների կանխման խնդրի կարևորության մասին և բացատրական աշխատանքներ իրականացնել բնակչության և այն համայնքների շրջանում, որտեղ տարերային, բնապահպանական և տեխնածին աղետներին զոհ դառնալու վտանգն առավել մեծ է: ՄԱԿ-ի տվյալներով միջին հաշվով` աշխարհում օրական 184 մարդ է դառնում է բնական աղետների զոհ։

Ցուցադրել ավելի
Back to top button