ԱԺ եռյակը որոշեց նոր հանրահավաքի օրը. նախորդի մասին փորձագետների կարծիքները տարբերվում են


Լուսինե Վասիլյան
Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»
ԱԺ ոչ իշխանական ուժերն արդեն որոշել են հաջորդ համատեղ հանրահավաքը օրը: Այն տեղի կունենա հոկտեմբերի 24-ին, ժամը 17-ին, Ազատության հրապարակում, եռյակի հերթական նիստից հետո լրագրողներին այսօր հայտնել է «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։
Ի դեպ՝ եռյակի նիստն առաջինն էր հոկտեմբերի 10-ի հանրահավաքից հետո։ Հանրահավաքից հետո որևէ հիասթափություն չկա ոչ իշխանական եռյակում: Ընդհակառակ՝ը կա վստահություն, որ դրանով քաղաքական նոր փուլ է սկսվում Հայաստանում:
Հոկտեմբերի 10-ի հանրահավաքը ամենամարդաշատն էր 88-ից հետո, այն ցնցեց քաղաքական լանդշաֆտը, այսօր ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը երեք ուժերի համատեղ նիստից հետո:
Ինչպիսի՞ քաղաքական իրադարձություն տեղի ունեցավ հոկտեմբերի 10-ին, եւ ի՞նչ հետագա զարգացումներ այն կարող է նախանշել: Հարցը շարունակում են քննարկել փորձագիտական շրջանակները: Գնահատականները միանշանակ չեն, եթե չասենք՝ բևեռացված։