Մշակույթ

Երեւանը տոնում է 2796- ամյակը

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Այսօր Երևանը տոնում է իր ծննդյան 2796-ամյակը: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս քաղաքային իշխանությունն այն անցկացնում է  մեծ շուքով «Երևան իմ տուն» խորագրի ներքո:  Այս տարի  տոնակատարության համար ծախսվել է 170 միլիոն դրամ:

Տոնական միջոցառումներ կլինեն  մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում: Իսկ մեկնարկը տրվեց այսօր Էրեբունի պատմահնագիտական արգելոց -թանգարանի մոտակայքից, որտեղ միջոցառման շրջանակներում ներկայացված էին գրականության,  ժողովրդական արվեստի յուրօրինակ գործեր, տեղադրված էին տարբեր ազգերի  խոհանոցներով տասնյակ տաղավարներ:

Back to top button