Տնտեսական

Վ. Խրիստենկո. Հայաստանի եւ ԵՏՄ- ի սահմանի բացակայությունը խնդիր չէ

Հայաստանի եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ սահմանի բացակայությունը խնդիր չէ, կարծում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Խրիստենկոն։

«Մենք խոսում են սովորաբար սահմանի մասին, երբ հիշում ենք ապրանքները։ Սակայն Եվրասիական միությունը չորս մակարդակի ազատություն է։ Դրանք ապրանքներն են, դրանք ծառայություններն են, դա կապիտալն է, դա աշխատուժն է։ Եվ վերջին երեք գործոնների համար սահմաններն ավելի ու ավելի քիչ նշանակություն ունեն որպես այդպիսին»,- ասել է Խրիստենկոն ռուսական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։

Նա նաեւ ընդգծել է, որ շատ ֆինանսական ծառայություններ էլեկտրոնային են, «վիրտուալ», ինչը լրացուցիչ հեշտացնում է Հայաստանի ինտեգրումը ԵՏՄ- ին։

Ցուցադրել ավելի
Back to top button