ԿարևորՔաղաքական

Հ. Աբրահամյան. Կառավարությունն անում է հնարավորը ներդրողներին ու ձեռներեցներին հենարան դառնալոկ համար

«ՀՀ կառավարությունն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի  հենարան դառնա ներդրողներին ու ձեռներեցներին, զարգանալու նոր հնարավորություններ ընձեռի խոշոր ձեռնարկություններին և պետության ամուր թևի տակ առնի միջին ու փոքր բիզնեսին: Պետք է լրջորեն շարունակել արտահանման նոր հնարավորությունների ստեղծման և արտադրական նոր հզորությունների գործարկմանն ուղղված ջանքերը: Գյուղի ու գյուղացու խնդիրների հանդեպ ամեն օր անգամ չի կարելի ուշադրությունը նվազեցնել ու չի նվազեցվելու: Այս ու բազմաթիվ այլ առաջնահերթություններ եռանդով աշխատանք են պարտադրում, և այդ աշխատանքը տեսանելի է լինելու մոտ ապագայում», հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 10- ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություանը կազմակերպված Հայաստանի  անկախության տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելության ժամանակ։

Անդրադառնալով ԱՄՆ հետ Հայաստանի  միջպետական կապերին՝ կառավարության ղեկավարը արձանագրել է, որ դրանք գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, ունեն փոխգործակցության և արդյունավետ շփումների պատկառելի ծավալ: «Բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը կրում է շարունակական բնույթ և ընթանում սերտ գործընկերության ոգով»։

Հովիկ Աբրահամյանը գրձր է գնահատել այն աջակցությունը, որը Միացյալ Նահանգների կառավարությունը առաջին իսկ օրերից ցուցաբերել է Հայաստանում ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության և ազատ տնտեսության հաստատմանն ուղղված ջանքերին:

«Հայ-ամերիկյան բարեկամությունը հարատև է, քանի որ հիմնված է Հայաստանի և ԱՄՆ ժողովուրդների դավանած միևնույն արժեքների վրա: Կարող ենք փաստել, որ միջազգային հանրությանը հուզող կարևորագույն հարցերի վերաբերյալ մեր դիրքորոշումները համընկնում են, և այդ հանգամանքը նոր հնարավորություններ է տրամադրում Միացյալ Նահանգների հետ մեր համագործակցության սերտացման համար»։

Back to top button