Քաղաքական

Հայաստանի ԵՏՄ անդամակցությունը ազդեցություն կունենա ԼՂ խնդրի վրա, ասում է ԼՂՀ վարչապետը

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ

Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանն ապագայում ունենալու է  ինչպես  տնտեսական,  սոցիալական և ռազմաքաղաքական, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի  քաղաքական խնդրի  լուծման առումով իր ազդեցությունը, Հայաստանի  ԱԳՆ դիվանագիտական դպրոցի սաների հետ հանդիպման ժամանակ ասել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը։

Նա խոստովանել է, որ Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի փոփոխությունը Արցախում միանշանակ չեն ընդունում, միևնույն ժամանակ արդարացված համարելով եվրասիական ուղղությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button