Միջազգային

ԻՊ- ն փորձում է շրջափակել Կոբանին

Սիրիական Կոբանի քաղաքի քուրդ բարձրաստիճան պաշտոնյան Բի Բի Սի- ին հայտնել է, որ «Իսլամական պետության» ահաբեկիչները գրոհում են քաղաքի արեւմտյան մասը, սակայն դեռ հսկողության տակ չեն վերցրել Թուրքիայի հետ սահմանը։

Խալիդ Բերքելի խոսքով՝ ջիհադականները գրոհել են քաղաքը տարբեր կողմերից՝ փորձելով շրջափակել այն։ Նրանց հաջողվել է դա միայն արեւելյան մասում։

Քրդական զինված կազմավորումները եւ Սիրիայի ազատ բանակի մարտիկները հայտարարում են, որ իրենց շտապ անհրաժեխտ է մեծ քանակի զենք եւ զինամթերք։

Հազարավոր խաղաղ բնակիչներ են շրջափակված Կոբանիում։ ՄԱԿ- ը զգուշացրել է, որ քաղաքը իսլամիստների ձեռքն անցնելուց հետո անխուսափելի են զանգվածային կոտորածները։

Back to top button