Վերլուծական
Թուրքիան եւ «Իսլամական պետությունն» ունեն ընդհանուր շահեր, ասում է թուրքագետը


Լենա Բադեյան
«Ռադիոլուր»
Թուրքիայի եւ «Իսլամական պետության» շահերը համընկնում են եւ կասկածներ կան, որ նրանք ստվերային համագործակցության մեջ են, այսօր հայտարարել է թուրքագետ Գեւորգ Պետրոսյանը։ Ըստ նրա՝ ընդհանուր շահերն են նավթը, քրդերի եւ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ պայքարը։
«Նավթը, երեւի, ամենակարեւորներից է երեքի մեջ: Իսլամական պետությունը հաստատվել է այն շրջաններում, որոնք հարուստ են նավթով՝ լինի դա Իրաքը, լինի դա Սիրիան: Օրական «Նյու Յորք թայմսի» տվյալներով 2- 3 մլն ամերիկյան դոլարի նավթ է վաճառում «Իսլամական պետությունը», ասել է թուրքագետը։
Արեւմտյան աղբյուրները վկայակոչելով՝ նա նշել է, որ նավթը վաճառվում է Թուրքիային։