ԿարևորՀասարակություն

Բացվեց Դիլիջանի միջազգային դպրոցը

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
Դիլիջան- Երեւան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարք Նորին Սրբություն Մորան Մոր Իգնատիուս Եփրեմ Երկրորդի, պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Սերբիայի Հանրապետության նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի, Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և դպրոցի բացման նպատակով Հայաստան ժամանած բազմաթիվ հյուրերի հետ այսօր մասնակցել է Դիլիջանի միջազգային դպրոցի բացմանը:

Հայաստանի Հանրապետությունում միջազգային չափանիշներին համապատասխանող կրթական համալիրի՝ Դիլիջանի միջազգային դպրոցի կառուցմանն ու գործարկմանը բերած ակնառու ավանդի, Հայաստանի Հանրապետության կրթության բնագավառի զարգացմանը և միջազգային գիտակրթական համագործակցությանը նպաստելու, կրթական ծրագրերի իրականացման գործում ներդրած նշանակալի ավանդի, Դիլիջանի միջազգային դպրոցի շինարարական աշխատանքներում ներդրած անձնական մեծ ավանդի համար դպրոցի ծրագիրը կյանքի կոչած մի խումբ մարդիկ ՀՀ նախագահի հրամանագրերով պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության մեդալներով: Միջոցառման ժամանակ հանրապետության նախագահը շնորհավորել և հանձնել է ՀՀ պետական պարգևները:

 

Ցուցադրել ավելի
Back to top button