Հասարակություն

Հայ կինը երբեք չի սխալվում. Հրանուշ Հակոբյան

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Այսօր  մեկնարակել է Սփյուռքի նախարաություն և Հայաստանի ամերիկյան համալսարանի աջակցությամբ Հայ կանանց  միջազգային ընկերակցություն  երկօրյա 7-րդ համաժողովը: Աշխարհի տարբեր երկրներից ու Հայաստանից հավաքվել էին հայ կանայք, քննարկելու են, թե ինչ մարտահրավերներ կան ծառացած հատկապես սփյուռքում ապրող հայ կանանց ուսերին: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, կարևորելով հայ կանաց դերը սփյուռքում, նշեց. «Մեր անելիքները շատ են»:

«Հայ կինը ինձ համար այն մարդն է, որը տարավ զուլումներ, բայց ամենաշատը դժվարություններ տարավ 1915 թ ցեղասպանություն ժամանակ: Հայ կինը 4 կարևորագույն սյուների պաշտպանն է, որով մենք պահպանում ենք հայ օջախը: Դա հայ լեզուն և հայ կրթությունն է, հայ ընտանիքը, հայ մշակույթը ու հայ հավատքն է: Այս շարժումը պետք է հզորացնենք: Հիշենք տղամարդիկ միշտ ճիշտ են, կանայք՝ չեն սխալվում»:

Ցուցադրել ավելի
Back to top button