Միջազգային

ԽՍՀՄ նախկին նախագահը տեղափոխվել է հիվանդանոց

ԽՍՀՄ նախկին նախագահ, Խաղաղության Նոբելյան դափնեկիր Միխայիլ Գորբաչովը տեղափոխվել է հիվանդանոց: Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ այս մասին  հայտնել է Գորբաչովը: Նա պատմել է, որ հոկտեմբերի 8-ից առողջական խնդիրներ է ունեցել, այնուհետև տեղափոխվել է հիվանդանոց. «Այժմ ես պառկած եմ, ինձ ապարատներ են միացրել, շուրջբոլորս լարեր են»:

Գորբաչովը խոստովանել է, որ հիվանդությունը խանգարել է իրեն հետևել նոբելյան շաբաթին: Ինտերֆաքսը հիշեցրել է, որ այս տարվա ամռանը Գորբաչովը երկու շաբաթ անցկացրել է հիվանդանոցում:
Այդ պատճառով էլ չի կարողացել մասնակցել Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեի հուղարկավորությանը:

Ցուցադրել ավելի
Back to top button