Հասարակություն

2014- ի ինը ամիսներին ՀՀ քաղաքացիության համար դիմել է 10 հազարից ավելի մարդ

Լիլիթ Մուրադյան
Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

2014 թվականի հունվարի 1-ից  բոլոր նրանք, ում անձնագրի  վավերականության ժամկետը լրանում է, ստանում են նույնականացման քարտ, եթե չեն պատրաստվում դուրս գալ երկրից, եւ կենսաչափական անձնագիր, եթե ցանկանում են ճամփորդել։ Այս տարվա անցած 9 ամիսներին 93 հազար 519 քաղաքացի դիմել եւ ստացել է կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր, 267 հազար 668 քաղաքացի էլ՝ նույնականացման քարտ:

«Ծառայությունների որակը բարձրացնելու նպատակով նախատեսվում է տարածքային անձնագրային ծառայություններում տեղադրել լրացուցիչ սարքավորումներ՝ նույնականացման քարտերի եւ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերի դիմումներն ընդունելու համար»,- այսօր ասել է Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Միշա Սարդարյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button