Հասարակություն

«1 սելֆի, 1 ակնոց» ՀԱՆ նախագիծն իրականացվում է Արմավիրի մարզում

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Հայկական ակնաբուժության նախագիծը Հայաստանում արդեն 10 տարի է նշում է տեսողության համաշխարհային օրը, որի նպատակն էլ հասրակության ուշադրության սևեռումն է տեսողական խանգարումներ ունեցող մարդկանց խնդիրներին: Այս տարի օրվա կարգախոսն է «Վերջ կանխարգելվող կուրությանը»:  Տեսողության համաշխարհային օրվա շրջանակներում Հայկական ակնաբուժության նախագիծը նախաձեռնել է «1 սելֆի, 1 ակնոց ծրագիր», որն էլ նպատակ ունի բարձրաձայնել, որ տեսողական որոշ  խնդիրներ կարելի է լուծել ակնոց կրելով: Սկսվել են աչքի շարժական հիվանդանոցի աշխատանքներն Արմավիրում, որտեղ դպրոցականների շրջանում կանցկացվեն ակնային զննումներ և կտրվեն ակնոցներ:

«Այսօրվա դրությամբ մոտ 667 սելֆի արդեն դրված է, այսինքն՝ արդեն այդքան երեխա կունենա ակնոց, ակնոցները կտրվեն Արմավիրի մարզի 9 դպրոցներում իրականացվող ակնային ստուգումների ժամանակ կվերհանվեն այն երեխաները, որոնք ունեն ակնոցի կարիք: Եվ նրանց ակնոցները կպատրաստվեն ու կտրվեն: Հայկական ակնաբուժության նախագիծը կանի ամեն ինչ, որպեսզի այդ ակնոցները լինեն մոդայիկ, գեղեցիկ և երեխաները հագնեն հաճույքով»:

Ցուցադրել ավելի
Back to top button