Միջազգային

Ղազախստանի խորհրդարանը վավերացրել է ԵՏՄ մասին պայմանագիրը

Ղազախստանի սենատը՝ խորհրդարանի վերին պալատը, վավերացրել է «Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի վավերացման մասին» օրենքը, հայտնում է Interfax.ru-ն: Այս կերպ փաստաթուղթն ամբողջովին հաստատված է համարվում խորհրդարանի կողմից և ուղարկվելու է երկրի ղեկավարին՝ ստորագրման համար:

Մայիսին Բելառուսը, Ռուսաստանն ու Ղազախստանը ԵՏՄ-ի ստեղծման մասին փաստաթուղթ էին ստորագրել: ԵՏՄ-ն համարվում է միջազգային իրավասուբյեկտայնություն ունեցող տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն:

ՌԴ Պետդուման Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը վավերացրել է սեպտեմբերի 26-ին:

Back to top button