Քաղաքական

ԼՂ հարցով ԵԽԽՎ որոշումը տեղավորվում է Ադրբեջանի որդեգրած քաղաքականության մեջ

Արցախը բացասական է գնահատում «Բռնության սրացումը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ բռնագրավված տարածքներում» անվանումով զեկույց պատրաստելու մասին ԵԽԽՎ-ում օրերս ընդունված որոշումը, հայտնել են ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից Tert.am- ին։

«Այն, ինչպես նաև ԵԽԽՎ-ում ընդունված 2005 թ. թիվ 1416 բանաձևը, որը նույնպես պարունակում էր անթույլատրելի ձևակերպումներ, կրելով զուտ քարոզչական բնույթ, ամբողջովին տեղավորվում են Ադրբեջանի կողմից որդեգրված քաղաքականության մեջ՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության խափանմանը։ Ակնհայտ է, որ որևէ քաղաքական ազդեցություն նշված զեկույցը և նրա հիման վրա պատրաստվելիք բանաձևը չեն կարող ունենալ, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խումբը միջազգայնորեն, այդ թվում նաև ԵԽԽՎ-ի կողմից ընդունված միակ ձևաչափն է, որը զբաղվում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմամբ»։

Ինչ վերաբերում է ԵԽԽՎ զեկուցողի Արցախ այցի հնարավորությանը, ապա «ԼՂՀ իշխանությունները նրա այցի հետ կապված որոշում կընդունեն համապատասխան դիմումի առկայության դեպքում»։

Back to top button