Միջազգային

Պուտինը կհանդիպի Պորոշենկոյի հետ

Կրեմլը պաշտոնապես տեղեկացրել է, որ Իտալիայում հոկտեմբերի կեսին կայանալու է Վլադիրիր Պուտինի հանդիպումը Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոյի հետ: Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը տեղեկացրել է, որ երկու երկների ղեկավարները կարող են հանդիպել ԱՍԵՄ-ի՝ Արևելյան Ասիրայի և Եվրոպայի երկների ղեկավարների գագաթաժողովի շրջանակներում: Ուշակովը նաև տեղեկացրել է, որ հոկտեմբերի 16-ից 17-ին կայանալիք հանդիպման ընթաթցքում Պուտինը բանակցություններ կվարի եվրոպական երկների պաշտոնակիցների հետ, ուկրաինական թեմատիկան կլինի հանգուցային: Հիշեցնենք, Պուտին-Պորոշենկո առաջին հանդիպումը կայացել է հունիսի 6-ին՝ Նորմանդիայում:

Ցուցադրել ավելի
Back to top button