Ուկրաինայի իշխանությունների օրակարգում ԱՊՀ կազմից դուրս գալու հարց այժմ չկա


Ուկրաինայի իշխանությունների օրակարգում ԱՊՀ կազմից դուրս գալու հարց այժմ չկա: Դա այդ պահին նպատակահարմար չէ երկրի տնտեսական հետաքրքրությունների տեսանկյունից, Իտառ-տասսին ասել է ԱՊՀ միջխորհդարանական ասամբլեայում Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Սերգեյ Գրինեվեցկին:
Պաշտոնյան նշել է, որ Կիևը շարունակում է ԱՊՀ երկների հետ հետ ազատ առևտրի գոտու շրջանաներում համագործակցությունը: ԱՊՀ կազմից դուրս գալու մասին, հիշեցնենք, Կիևը հայտարարել էր մարտին՝ երկրի արևելքում սկիզբ առած հակամարտությունից և Ղրիմը Ռուսաստանին միացնելուց հետո: Գրինեվեցկին այսօր ընդգծել է, որ նման հարց այժմ ընդհանրապես չի քննարկվում:
Այնուամենայինիվ, վաղը Բելառուսի մայրաքաղաքում կայանալիք ԱՊՀ գագաթաժողովին, որին մասնակցելու նպատակով այսօր Մինսկ են մեկնում համագործակցության անդամ բոլոր երկների առաջնորդները, Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենենկոն ներկա չի լինի: Ինչ մակարդակով ներկայացված կլինի Կիևը գագաթաժողովին, դեռևս հայտնի չէ: