Պաշտոնական

ՀՀ վարչապետը եռօրյա աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 10-12-ը եռօրյա աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Վաշինգտոնում վարչապետը կմասնակցի Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան լիագումար նիստին: Նախատեսված են երկկողմ հանդիպումներ Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի և միջազգային ֆինանսական այլ կառույցների ղեկավարների հետ:

Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը ՀՀ դեսպանությունում կմասնակցի Հայաստանի անկախության տարեդարձին նվիրված ընդունելությանը: Վարչապետը կհանդիպի նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button