Հայաստանում տղամարդկանց միգրացիան ազդում է կանանց զբաղվածության վրա


Հասմիկ Դիլանյան
Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»
Արիզոնայի պետական համալսարանի պրոֆեսոր Վիկտոր Աղաջանյանը պարզել է, որ Հայաստանում տղամարդկանց միգրացիան ազդում է կանանց զբաղվածության վրա: Ամուսնու բացակայության ժամանակ կնոջ պարտականություններն ընտանիքում ավելանում են, բայց նրա ազատության չափաբաժինը մնում է նույնը: Տղամարդը շարունակում է ղեկավարել կնոջը հեռախոսով:
Կանանց և տղամարդկանց հավասարությունը բխում է «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի պահանջներից: ՄԱԿ-ի այս փաստաթուղթը Հայաստանը վավերացրել է դեռևս 1993 թվականին, սակայն գենդերային հավասարությունը մեզանում դեռևս հեռու է իրականություն դառնալուց: Ներկայացնեմ ընդհամենը մեկ ցուցանիշ, մեր երկրում բարձրագույն կրթություն ունեցողներիի թվում կանայք կեսից ավելին են, իսկ թե նրանց քանի տոկոսն է ներգրավված բիզնեսի կամ կառավարման ոլորտներում, կարծում եմ ինքդ էլ քաջատեղյակ ես:
Արիզոնայի պետական համալսարանի պրոֆեսոր Վիկտոր Աղաջանյանը Հայաստանում իրականացևրած հետազոտությունների արդյունքում պատրաստել է զեկույց՝ «Տղամարդկանց միգրացիայի ազդեցությունը կանանց զբաղվածության վրա»: Պրոֆեսորն ասում է, որ տղամարդկան միգրացիայի արդյունքում հայ կնոջ զբաղվածությունն աճում է, բայց, խոսքը վերաբերում է նախ կնոջ ֆիզիկական ծանրաբեռնվածությանը.
«Ընտանիքում կնոջ պարտականություններն են մեծանում, նա պետք անի և կնոջ և տղամարդու աշխատանքը, բայց նրա ազատության չափաբաժինը չի մեծանում: Տղամարդը շարունակում է ղեկավարել կնոջը հեռախոսով»:
Կանանց և տղամարդկանց հավասարության հավերժական թեմային է նվիրված «Ռադիոլուր»-ի թեմատիկ անդրադարձը: